Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Լուսահովտի գյուղապետի դեմ մահվան փորձի պատճառը եղել է ֆինանսական բնույթի խնդիրները


Օրերս կրակել էին  Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝  Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ։ Սարհատյանը ստացել էր աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ։ Նշենք, որ վերջինս գտնվում է Էրեբունի Բժշկական կենտրոնում։ ArmLur.am-ի տեղեկություններով Լուսահովիտ համայնքի ղեկավարի հետ տեղի ունեցածը ֆինանսական խնդիրների հետևանք է , քանի որ վերջինս բազում պարտքեր է կուտակել և հավանաբար չկարողանալով գումարները ճիշտ ժամանակին վերադարձնել, բանը հասել է զենքի գործադրմնանը: Հավելենք, որ կրակոցի հետևանքով Գրիգոր Սարհատյանը կորցրել է  ոտքը : Նշենք, որ դեպքի արթիվ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին.մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/909010/ 



Հրապարակվել է։ 05:55 19/06/2019