2019թ․ հունիսի 14-ին Իջեւան
քաղաքում Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի վ րա կրակելու մեջ մեղադրվող, Իջեւան քաղաքի բնակիչ, 1977թ․ ծնված Էդմոնդ Էդիլյանը հայտարարել է, որ ոստիկանները իր նկատմամբ բռնություն
են գործադրել, կոպիտ են վարվել։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դատարանի որոշմամբ
Է․ Էդիլյանի ՝ որպես քրեական գործով մեղադրյալի, հանդեպ խափանման
միջոց է ընտրվել կալանքը, եւ նա ոստիկանների
կողմից բերման է ենթարկվել: Քննությամբ կպարզվի, թե Է․ Էդիլյանի այդ պնդումը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Է․ էդիլյանը մեղադրվում
է ՀՀ քրեական օրենգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով։
Հրապարակվել է։ 15:36 06/07/2019