Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարիխուանա է հյուրասիրել

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանոում շարունակվում է  պայմանագրային զինծառայող Հրանտ Զաքարյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2019թ․ նոյեմբերի 28-ին Բերդ քաղաքի Խորենացի փողոցի վերնամասից, վայրի աճած թփերից հավաքելու միջոցով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ այն ապօրինի պահել իր մոտ, նույն օրը նշված զանգվածից ապօրինի իրացրել՝ հյուրասիրել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Շահեն Հովհաննիսյանին։ Հրանտ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով եւ 268 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հրապարակվել է։ 08:11 31/03/2020