Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեղադրվում է 35-ամյա կնոջը առեւանգել ու եւ բռնաբարության փորձի մեջ

Իջեւան քաղաքի բնակիչ, 1995թ, ծնված  Մ․Ն․ -ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ, Իջեւան քաղաքի  35-ամյա բնակչուհուն խաբեության՝ միմյանց փոխհարաբերությունների շուրջ պարզաբանումներ կատարելու պատրվակով, 2020թ հունվարի 13-ին նրան առաջարկել է նստել  իր կողմից շահագործվող «Ուրալ» մակնիշի  ավտոմեքենան, ինչը վերջինս կատարել է։ Դրանից անմիջապես հետո, ժամը 1800-ի սահմաններում  նա խաբեության միջոցով նշված ավտոմեքենայով  Իջեւան քաղաքի  Մայիսի 28 փողոցից 35-ամյա  կնոջը բացահայտ առեւանգելով՝ նրան փոխադրել է  Իջեւան քաղաքի վարչական  տարածքում գտնվող  «Խոլարքեր»  հանդամասում իր կողմից որպես ամառանոց օգտագործվող տնակ, որտեղ կնոջ կամքին  հակառակ, նրա հագուստներից  քաշքշելու, նրան հրելու միջոցով բռնություն գործադրելով փորձել է  նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն  ունենալ   հետ։ Մ․ Ն․-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենգքրի 131 հոդվածի 1 –ին մասով (« Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը»)  եւ  34-138 հոդվածի 1-ին մասով(« Բռնաբարության փորձը») ։Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Հրապարակվել է։ 06:46 03/07/2020