Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեղադրվում է խարդախության մեջ


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  Մարիամ Ալեքսանդրի   Անանյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով Երեւան քաղաքի «Նեո-կահույք» սրահի աշխատակցուհի, 2019թ հուլիսի 12-ին ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, մոլորության մեջ է գցել Տավուշի մարզիԲերդի տարածաշրջանի   սահմանամերձ Այգեպար գյուղի  բնակչուհուն եւ նրանից հափշատակել է« Ֆեյսբուք»  սոցիալական ցանցով պատվիրված կահույքի գնման եւ առաքման համար ՎՏԲ-Հայաստան բանկի Բերդի մասնաճյուղում տեղադրված վճարային տերմինալով Մարիամ Անանյանի հաշվեհամարին փոխանցված  300 հազար դրամը։ Մ Անանյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ  քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով(«Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը» ), նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հրապարակվել է։ 07:03 26/02/2020