+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեղադրվում է սահմանագոտու բնակչուհուն խաբելու մեջ


Գրիգոր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատանք առաջարկելու պատրվակով գումար հափշտակելու նպատակով, աշխատանք առաջարկելու պատրվակով ծանոթացել է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Լ. Ա.-ի  հետ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, միասնական դիտավորությամբ պահանջել և ստացել է ընդհանուր 165000 ՀՀ դրամ գումար։ Գրիգոր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում;

Հրապարակվել է։ 11:02 21/01/2020