+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու մեջ


Հունիսի 10-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Իվան Նիկոլայի Միխայլովի դատավարությունը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ․ մարտի 3-ին կցագրվելով Դիլիջանի զինկոմիսարիատում եւ կանգնելով զինվորական հաշվառման, 2018թ․ ամառանային զորակոչին  ներկայացել է Դիլիջանի զինկոմիսարիատ, անցել բժշկական հեոտազոտություներ եւ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։ Դրանից հետո նա պարտավոր լինելով 2018թ․ ամառային զորակոչին ներկայանալ Դիլիջանի զինկոմիսարիատ եւ զորակոչվել ՀՀ զինված ուժեր, չի ներկայացել եւ խուսափել է  ժամկետային զինվորական ծառայությունից։ Ի․ Միխայլովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  327 հոդվածի 1-ին  մասով(«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակաչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝  այդ ծառայությունից ազատվելու Հայասատանի  Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում»։)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է  Լոոու կայազորի զինվորական դատախազությունը։

Հրապարակվել է։ 12:49 20/06/2019