Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեքենայի զննությամբ հայտնաբերվածը մարիխուանա էր․ Իջևանի ոստիկանների բացահայտումը


Մարտի 15-ին ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Աչաջուր գյուղի 59-ամյա մի բնակիչ պահում և օգտագործում է թմրամիջոց։

Նույն օրը Աչաջուր գյուղում ոստիկանները հայտնաբերեցին 59-ամյա տղամարդուն, նրա «ՈւԱԶ» մեքենան և 3 ուղևորների։
Զննությամբ մեքենայից հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված։
Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է կանեփի վայրաճ թփերից՝ իր օգտագործման համար։
Վարորդը և ուղևորները կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Իջևանի բաժին։
Ուղևորներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված կանաչավուն զանգվածով կաթուցիչ։
Նա հայտարարեց, որ թմրամիջոցը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից, մի մասն օգտագործել է, մյուսը` պահել հետագայում օգտագործելու համար։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

Հրապարակվել է։ 13:53 18/03/2020