Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի սուպերմարկետում դրամապանակ գողացած թոշակառու կինը բացահայտվեց


ՀՀ ոստիկանությունը հայտ նում է, որ օգոստոսի 23-ին ՊՊԾ դասակի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ օգոստոսի 21-ին ժամը 17.30-ի սահմաններում, մի թոշակառու Նոյեմբերյանի սուպերմարկետի մանկական հագուստի բաժնի դարակի վրայից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 44.900 դրամ:

Թոշակառու կինը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ: 
Նախապատրաստվում են նյութեր:

 

Հրապարակվել է։ 09:03 24/08/2019