Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանցին կամավոր հանձնել է հոր ինքնաշեն ատրճանակը


ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ  «Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 9-ին մի թոշակառու կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, 7 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ և նռնակ իր պայթուցիչով:

Քաղաքացին հայտնել է, որ նշվածը պատկանել է իր հանգուցյալ հորը, որը այն ձեռք էր բերել 1990թ. Արցախյան ազատամարտի ժամանակ: 
Ներկայացվածը վերցվել, փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել է փորձաքննության
Նախապատրաստվում են նյութեր:

 

Հրապարակվել է։ 08:39 10/08/2019