Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոչ միայն ծառեր էր ապօրինի հատել, այլև կեղծել էր մեքենայի համարանիշերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հունվարի 20-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են Այգեհովիտ գյուղի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել նախորդ շաբաթ` իրենց գյուղի հարակից տարածքից ապօրինի հատելով հինգ ակացիա: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանները պարզել են, որ ծառերը հատելուց զատ` վարորդը նաև կեղծել է մեքենայի համարանիշերը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



Հրապարակվել է։ 17:54 21/01/2020