Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանապետ նշանակվեց, դատախազ՝ ոչ

Հոկտեմբերի 21-ին  ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցներին են  ներկայացրել այդ բաժնի նոր պետին՝ Կարեն Գրիգորյանին։ Վերջինս երեւանցի է, նախկինում պաշտոնավարել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ, այնուհետեւ՝ եղել  ոստիկանության կադրերի ռեզերվում։ Դեռեւս թափուր է   Տավուշի մարզի դատախազի պաշտոնը։ Դատախազ Վիկտոր Գրիգորյանը Տավուշի մարզի  դատախազ է նշանակվել 2017թ հունվարի 10-ին։ 2019թ հոկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով նա փոխադրվել  եւ  նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալ։

Հրապարակվել է։ 07:40 24/10/2019