+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանը մեղադրվում է դիպուկահար հրացանից կրակելով՝ իրեն անդամախեղել ու մեջ


Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի  նստավայրում , դատավոր  Սամվել  Մարդանյանի նախագահությամբ հունիսի 6-ից  ընթանում   է  Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի բնակիչ, 1992թ ծնված Սարգիս Պապակի  Մխիթարյանի դատավարությունը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով  ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի զորամասի հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի մարտական մեքենայի հրամանատար, 2018թ օգոստոսի 24-ից մինչեւ  2018թ սեպտեմբերի 7-ը որպես դիտորդ նշանակված լինելով  ՀՀ պաշտպանության նախարարության Տավուշի մարզում տեղակայված զորամասի պաշտպանական դիրքում, ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով  2018թ սեպտեմբերի 2-ին, ժամը 20-ն անց  30-ի սահմաններում կատարել է  անդամախեղում, իրեն ամրակցված դիպուկահար հրացանից  կրակոց արձակելով ձախ  բազկի վերին հատվածին՝ իրեն պատճառել է առողջության թեթեւ վնաս։ Ս Մխիթարյանին մեղադրանք է առաջարվել ՀՀ  քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով(« Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը(անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր  հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապս դադարեցնելուն» ) եւ 371 հոդվածի  1-ին մասով(«Զինծառայողին անձնական կամ  ծառայողական օգտագործման համար տրամադրված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները կամ ռազմական այլ գույքը յուրացնելը կամ վատնելը»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։  Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում  է  Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։

Հրապարակվել է։ 07:48 18/06/2019