ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկաններին դիմադրած իջեւանցիներին դատում են


2019թ հուլիսի 17-ին Իջեւան քաղաքում մի քանի մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումներ էին  սկսվել, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը: Այդ բախումներից հետո Իջեւանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 13 անձ,  հաջորդ օրը  ձերբակալվել էր 13 անձ: Նրանք ձերբակալվել են մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Հարուցվել էր  քրեական գործ ՀՀ  Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի՝ «խուլիգանություն, որը կատարվել է կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ եւ  զուգորդվել է իշխանության ներկայացուցչին անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով», 316-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով», հատկանիշներով: 2020թ հոկտեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ կայացել է  20 անձանց դատավարության առաջին նիստը։ Անդրանիկ եւ Թաթուլ  Դոլյաններին, Անդրանիկ եւ Էրիկ Սահակյանններին, Անտոն Օթարյանին, Գարսիկ, Վարհրամ եւ  Սասուն Սիմոնյաններին,, Էդիկ , Էրիկ  եւ Ջիվան Ափինյաններին, Մհեր Բաղրամյանին,Մովսես Քարտաշյանին, Նարեկ , Մհեր եւ Արթուր  Մարգարյաններին, Վահագն ու Վահե Ղուկասյաններին, Տիգրան Սարդարյանին , Ռուբիկ Էդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք իշխանության ներկայաուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝  վերջիններիս կողմից իրենց պարտականությունները կատարելու հետ կապված, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել;։ Ամբաստանյալների մի մասը նույն ընտանիքի անդամներ են՝ հայր եւ որդի կամ ՝եղբայրներ։  Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հրապարակվել է։ 10:51 30/10/2020