Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանության բաժնի պետի տեղակալին դատում են


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ ծնված Կարեն Լորիկի Մովսիսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ շարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, քաղաքացու իրավունքներին եւ օրինական շահերին։  Կ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (« Պաշտոնական անձի կողմից  իր պաշտոնեական  դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ  ծառայողական պարտականությունները չկատարելը՝  շահադիտական, անձնական այլ  շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների  իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական  շահերին»):։  Կ Մովսիսյանի նկատամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հրապարակվել է։ 07:52 04/07/2020