+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատման կասկածանքով, Կամոյի փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՈւԱԶ» մեքենայով հանդերձ։

Մեքենայում հայտնաբերվեց 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չներկայացրեց։
Տղամարդը իրավապահներին հայտնեց, որ հայտնաբերվածը ապօրինի հատել է սեպտեմբերի 12-ին՝ «Նոշկա» կոչվող հանդամասում։
Փաստի առթիվ նախապատրաստում են նյութեր։

Հրապարակվել է։ 18:31 15/09/2020