Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փայտի փոխարեն՝ թմրանյութ

 

Հոկտեմբերի 17-ին, գիշերվա երեքին, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում իրականացվող ծառայության ժամանակ Դիլիջանի ոստիկանները կանգնեցրել են Վանաձորի մի բնակչի «Ֆորդ Տրանզիտը»:
Վարորդը գտնվել է ակնհայտ ոչ սթափ վիճակում: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, վարորդի ներկայությամբ այն զննվել է: Սրահի տարբեր մասերից հայտնաբերվել են թղթի մեջ փաթաթված դեղնականաչավուն կանեփանման զանգվածներ: Վարորդը հայտնել է, որ նշվածը հավաքել է հուլիսին՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:


Հրապարակվել է։ 07:17 19/10/2019