ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փորձել են խարդախությամբ ապահովագրական ընկերությունից խոշոր գումար ստանալ


Տավուշի մարզի ընդhանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  ընթանում է Հովհաննես Հովհաննիսյանի եւ Մխիթար Մելիքսեթյանի դատավարությունը։  Հ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ հոկտեմբերի 11-ին, ժամը  22,00-ի սահմաններում իր կողմից վարվող §Նիսսան Սուննի ¦  մակնիշի ավտեմքենայով Իջեւան քաղաքից Գանձաքար  գյուղի ուղղությամբ ընթանալու ժամանակ, Իջեւան քաղաքի Մեհրաբյան փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ընկել կողասահքի մեջ  եւ ենթարկվել վթարի՝ բախվելով ճանապարհաեզրին տեղադրված արգելապատնեշին, ինչի հետեւանքով ավտոմեքենան վնասվել է;  Վնասված ավտոմեքենայի համար §Սիլ  ինշուրանս¦ ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանալու համար նա  խնդրել է Մխիթար Մելիքսեթյանին  իր  մեքենայով օժանդակել  կեղծ ավտովթար կազմակերպելու եւ խաբեության եղանակով ապահովագրական ընկերությունից խոշոր չափերի գումար հափշտակելու հարցում։ Մ Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղյակ լինելով Հովհաննես Հովհաննիսյանի կողմից  2019թ․ հոկտեմբերի 11-ին, ժամը  22․00-ի սահմաններում նրա  կողմից վարվող §Նիսսան Սուննի ¦    մակնիշի ավտոմեքենայով վթարվելու   մասին, 2019թ․ հոկտեմբերի 13-ին  իր§ ՈՒԱԶ¦ մակնիշի  տրանսպորտային միջոցով փորձել է օժանդակել նրան՝ կեղծ ավտովթար կազմակերպելու եւ խաբեության միջոցով §Սիլ  ինշուրանս¦   ապահովագրական ընկերությունից խոշոր  չափերի գումար հափշտակելու հարցում։ Հովհաննես Հովհաննիսյանին եւ Մխիթար Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով(§Խոշոր չափերով խարդախության հանցափորձը¦)։  Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Հրապարակվել է։ 10:11 10/10/2020