+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պահակը թալանել է գինու եւ կոնյակի գործարանը


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  ընթանում է  Այգեպար գյուղի բնակիչ, 1974թծնված Մխիթար Պետրոսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Տավուշի մարզի Այգեպար գյուղում գտնվող գինու եւ կոնյակի գործարանի պահակը, 2018թ մարտի 15-ին, ժամը 2200-ի սահմաններում ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ գործարանի սպիրտի թորման բաժնի դռան վերեւի բաց հատվածից մուտք է գործել որպես պահեստարան հանդիսացող բաժնեմաս եւ այնտեղից գողացել 10 հատ էլեկտրական շարժիչ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով(«Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

Հրապարակվել է։ 07:07 18/01/2020