Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Պարզ լճի» տարածքում երիտասարդները դանակահարել են 53-ամյա տղամարդու, 4 անձ բերման է ենթարկվել(տեսանյութ)

 

ՀՀ ոստիկանությունը հայտնում է,որ հունիսի 30-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում դանակահարություն է եղել: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հանգստացող 4 երիտասարդ ցանկացել են լճում լողալ, սակայն նրանց զգուշացրել են, որ լճում լողալն արգելված է:

Նրանք չեն ենթարկվել, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ: Արդյունքում 28 և 29-ամյա երիտասարդները դանակով հարվածել են վեճին միջամտած 53-ամյա տղամարդուն՝ պատճառելով վնասվածքներ: Նա «կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Խուլիգանության կասկածանքով 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել Դիլիջանի քննչական բաժին: 
     Տուժողից ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
     Կատարվում է քննություն:

 

Հրապարակվել է։ 16:19 01/07/2019