Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պաշտպանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացնելու


Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ  Գերասիմ Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը») մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Գ Մարդանյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում չապացուցվեց խոշտանգման համար Գ. Մարդանյանի մեղավորությունը: 2019թ. փետրվարի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն այդ դատավճի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2020թ մարտի  25-ին  քրեական գործերով վերաքննիչ դատարանում  դատավոր Մնացական Հարությունյանը  հրապարակեց վերքաննիչ դատարանի որոշումը, որով վերաքննիչ բողոքը  բավարարվեց մասնակի, վերաքննիչ դատարանը  բեկանեց Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2019թ. փետրվարի 6-ի դատավճիռը, քրեական գործն ուղարկվեց  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության, վերացվեց Գերասիմ Մարդանյանի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը։  Գերասիմ Մարդանյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը հայտնեց, որ ինքը  քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացնելու։

 

Հրապարակվել է։ 08:17 27/03/2020