Տավուշի մարզում տեղակայված,
ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում 2018թ․ դեկտեմբերի 27-ին, ժամը 15-ն անց
30-ի սահմաններում տեղի է ունեցել վեճ, հայհոյախոսություն եւ դանակահարություն։ Ըստ հարուցված քրեական գործով
նյութերի՝ զորամասի հրաձգային գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, ավագ լեյտենանատ Հարություն Քալաշյանը մեղադրվում է այն բանում, որ նշված ժամանակահատվածում զորամասի շարահրապարակում չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Հովհաննես Պետրոսյանի հետ, որի ընթացքում ծեծի է
ենթարկել նրան։ Պայմանագրային զինծառայող Հ․
Պետրոսյանը մեղադրվում է այն բանում , որ նա վերոհիշյալ ժամանակահատվածում զորամասի
շարահրապարակում վիճաբանել է
իր նկատմամբ պետ հանդիսացող , ավագ
լեյտենանտ Հարություն Քալաշյանի հետ, որի ընթացքում
ծեծի է ենթարկել վերջինիս, ապա հանելով գործարանային
արտադրության ծալովի դանակ, դրանով հարվածել է Հարություն Քալաշյանի աջ գոտկային հատվածում։ Պայմանագրային
զինծառայող Կարեն Հակոբյանը մեղադրվում է այն բանշ
ում, որ նույն ժամանակահատվածում վերհիշյալ՝ չնչին առիթով զորամասի շարահրապարակում վիճաբանել
է ավագ լեյտենանտ Հարություն Քալաշյանի հետ,
որի ըն թացքում հայհոյանք է Հ․ Քալաշյանին
՝ անպարկեշտ ձեւով ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը։ Սույն քրեական գործվ
մեղադրվում է նաեւ այդ զորամասի գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական Լեւոն Սարգսյանը, ով 2018թ․ դեկտեմբերի
27-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում զորամասի
շարահրապարակում զինվորական պարտականությունները կատարելու հետ չկապված չնչին առիթով վիճաբանել է
իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, պայմանագրային զինծառայողներ Կարեն Հակոբյանի եւ
Հովհաննես Պետրոսյանի հետ, որի ընթացքում նախ
բռնություն է գործադրել Կարեն Հակոբյանի հանդեպ,
ապա՝ Հավհաննես Պետրոսյանի նկատմամբ՝ բռունցքով
հարվածելով վերջինիս դեմքին։ Հ․ Քալաշյանը
մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 358․1 հոդվածի 1-ին մասով, Հ․ Պետրոսյանը մեղադրվում
է 358 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ
3-րդ կետերով, Կ․ Հակոբյանը ՝ 360 հոդվածի
1-ին մասով, Լ․ Սարգսյանը ՝ 358․ 1 հոդվածի
3-րդ մասի 2-րդ կետով։ Այդ քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։ Սույն
քրեական գործով դատավարությունը 2019թ․ օգոստոսի
21-ից ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, հերթական նիստը նշանակված նոյեմբերի 26-ին։
Հրապարակվել է։ 08:16 27/11/2019