Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ռուսաստանից մաքսանենգ թմրամիջոց են ներկրել

Կարեն Հովհաննիսյանին եւ նրա ընկերոջը՝ Արա Քոթանջյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախկինում դատապարտված լինելով թմրամիջոցների ապօրինի իրացման համար, 2019թ դեկտեմբեր ամսին նախնական համաձայնության են եկել՝ ձեռք բերել  «Բուպրենորֆին»  տեսակի թմրամիջոց, մաքսանենգությամբ տեղափոխել ՀՀ  եւ այն ՀՀ-ում ապօրինի իրացնել։ Ըստ քրեական գործի նյութերի՝ Ա Քոթանջյանը որպես ուղեւոր Կ Հովհաննիսյանի հեը, վերջինիս կնոջը՝ Լիլիթ Ռաշոյանին  պատկանող «ՎԱԶ-21130-120» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են  Ռուսաստանի Դաշնություն։ 2019 թ դեկտեմբերի 18-ի առավոտյան նրանք ՀՀ Բագրատաշենի անցակետով  հատել են ՀՀ սահմանը՝ դեպի Վրաստան, որտեղից էլ  նույն օրը մուտք են գործել ՌԴ։ Այնուհետեւ նրանք քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 516 հաբ, որոնք մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու նպատակով թաքցրել են 6 հատ «Լենտիլկի» գրառմամբ կոնֆետների տուփերի մեջ՝ խառնելով կոնֆետների հետ։ 2019թ դեկտեմբերի 21-ին  նրանք հատել են ՀՀ սահմանը, որից հետո Ա Քոթանջյանը ժամը 1748-ին որպես ուղեւոր հետիոտն, իսկ Կ Հովհաննիսյանը վարելով հիշյալ ավտոմեքենան՝ ժամը 1745-ին  հատել են ՀՀ պետական սահմանը։ 2019թ դեկտեմբերի 21-ին ժամը 18-ին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում հիշյալ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 516 հաբ, որը թաքցված է  եղել կոնֆետների տուփերի մեջ։ Կարեն Հովհաննիսյանին  եւ Արա Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 2671 հոդվածի  4-րդ մասի 1-ին կետով, նրանք կալանավորվել են։ 2017թ հունիսի 17-ին  Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը  քննության առնելով ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության  հարցը՝ որոշել է Կարեն Հովհաննիսյանի եւ Արա Քոթանջյանի նկատմամբ ընտված «Կալանավորում» խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատաքննության ավարտը։


Բագրատաշենի մաքսակետի լուսանկարը՝ Եղիշե Պետրոսյանի

Հրապարակվել է։ 13:32 24/06/2020