Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սարիգյուղում 34-ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջը


Ապրիլի 25-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Սարիգյուղի մի բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Սարիգյուղ գյուղում իրենց տան բակում քաղաքացուհու ամուսինը՝ 1985 թ. ծնված Սերժիկ Ե.-ն դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ապրիլի 26-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Սերժիկ Ե.-ն և հայտնել, որ ինքն է ապրիլի 25-ին, ժամը 20.30-ին, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ պատճառել կնոջը:

Կատարվում է նախաքննություն:

Police.am

 

Հրապարակվել է։ 00:09 27/04/2019