Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սեռական հայհոյանք է տվել մայորին, ծեծել նրան

Գյումրի քաղաքի բնակիչ, 1988թ ծնված Էդուարդ Բաբլումովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ դեկտեմբերի 23-ին, ժամը 1400-ի սահմաններում, մարտական հերթապահություն մեկնելու նպատակով ներկայացել է իրենց զորամասի հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետ, որտեղ վիճաբանել է  իր նկատմամբ պետ հանդիսացող մայոր Հովհանհես Գրիգորյանի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել Հ Գրիգորյանի հասցեին ։ Որոշ ժամանակ անց  Է Բաբլումովը մարտական հենակետ բարձրանալու հարցի շուրջ վիճաբանության է մտել Հ Գրիգորյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել իր նկատմամբ պետ հանդիսացող Հ Գրիգորյանին՝ աջ բռունցքով  երկու անգամ հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Նախկինում չդատված Էդուարդ Բաբլումովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասով, 360 հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հրապարակվել է։ 08:20 03/04/2020