Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սուպեր Սաքոն՝ շորթո՞ղ

 

Իջեւան քաղաքի բնակիչ , ներկայումս ԱՄՆ-ում բնակվող,  խմբագիր Հայկուշ Նազինյանը, ում անձամբ   լավ եմ ճանաչում, ով պատվարժան կին է, Ֆեյսբուքի իր էջում  Սուպեր Սաքոյի եւ  վերջինիս հոր հետ լուսանկար է հրապարակել  եւ մակագրել «Իրենց խարդավանքների ոստայնն այսպիսի   «հուզիչ» ու աչք կապող տեսարաններով էին համեմում Սուպեր Սաքոն ու իր սիրելի հայրիկ Լևոնը։Աստված մի օր պատասխան կպահանջի նրանցից իրենց չարագործ ու զզվելի արարքների համար,ես հավատում եմ բումերանգի օրենքին»։ Լուսանկարի ներքո գրառումներում մեկը հարցրել է , թե ի՞նչ է  արել Սուպեր Սաքոոն։ Տիկին Հայկուշը պատասխանել է «Տարիներ առաջ նրանք իմ ամուսնուց մեծ գումարներ են շորթել։Ու ոչ միայն իմ ամուսնուց,այլև շատերի հետ են նման կերպ վարվել»։

Հրապարակվել է։ 06:59 19/07/2019