Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեղադրվում է սպանություն կատարելու մեջ


2020թ հունվարի 8-ից  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդ քաղաքի բնակիչ, 1991թ ծնված  Հայկ Գյուրջինյանի դատավարությունը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա   2018թ դեկտեմբերի 23-ի  լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի թիվ 13 տանը ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ , սուր ծակող գործիքով դիտավորյալ հարվածներ է հասցրել  նշված հասցեի բնակիիչներ  Հրաչ Դարբինյանի պարանոցի եւ  մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ Արուսյակ Դարբինյանի պարանոցի շրջանին, որի հետեւանքով վերջիններս տեղում  մահացել են։ Հ Գյուրջինյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հրապարակվել է։ 06:59 18/01/2020