+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սպանություն Վերին Կարմիրաղբյուրում


Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։25-ին Ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա։ Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Ոստիկանության Տավուշի բաժնի և մարզի քննչական վարչության և Բերդի քննչական բաժնի քննիչները, ովքեր նշված տան ներսում հայտնաբերել են 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին, գլխի և մարմնի տարբեր մասերին ստացված վնասվածքներով։


Տավուշի մարզի ոստիկանները տեղում ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են, որ Ա Աբգարյանին Երևանի բնակիչ 73-ամյա Համլետ Բաբայանին պատկանող առաձնատան բակում ինչ-որ հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, գլխին և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով, սպանել է Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Արտյոմ Դավիդյանը։ Վերջինս տաք հետքերով հայտնաբերվել է և ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հրապարակվել է։ 13:36 31/08/2020