Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սպանողը եւ սպանվողը իրար հետ խմել են


 Մարտի 5-ին, ժամը 18-ի սահմաններում Բերդ քաղաքի  33-ամյա բնակիչ Նվեր Գինովյանը մուրճով  հարվածներ  հասցնելով՝ սպանել է նույն քաղաքի 34-ամյա բնակիչ Սեւան Նավասարդյանին: Նվեր Գինովյանը նախկինում բռնաբարության համար դատվել  է: Նա 4 անգամ մուրճով հարվածել է Ս. Նավասարդյանի գլխին, նաեւ փայտով է հարվածել   նրա գլխին, մուրճով հարվածել  նրա ոտքին: Դեպքը տեղի է ունեցել Սեւան Նավասարդյանի տանը, ուր նրանք միասին ոգելից խմիչք են օգտագործել: Տանը նրանցից զատ ոչ ոք չի եղել;  Հանցագործությունը տեղի է ունեցել չնչին առիթից, ավտոմեքենայի մեջ բենզին եւ յուղ չլցնելու կապակցությամբ,  վիճաբանությանը  հետեւել է սեռական հայհոյանքը, ապա՝ դաժան սպանությունը: Նվեր Գինովյանը ձերբակալված է, կատարվում է  քննություն:

 

Հրապարակվել է։ 16:44 06/03/2019