Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թմրամիջոց պատրաստելու համար


Վանաձոր քաղաքի բնակիչ, 1977թ․ ծնված Արման Ալբերտի  Վահրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի, 2019թ հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղ տանող ճանապարհի տարածքում վայրի աճած կանեփ տեսակի բույսի թփերից հավաքել է տերեևներ, որոնք նույն օրը, տնայնագործական եղանակով՝ մեքենայի շարժիչի վրա չորացնելու արդյունքում ստացել է թմրամիջոց, որը 2019թ հոկտեմբերի 17-ին հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից: Արման Վահրամյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով հերթական դատական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է  փետրվարի 25-ին։


Հրապարակվել է։ 13:41 10/02/2020