Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թմրանյութ օգտագործում եւ հրամանատարի կողմից ծեծ՝ հետախուզական վաշտում


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  հունիսի 19-ից ընթանում է  Աբաս Հասանյանի եւ Մարտին Մաթեւոսյանի դատավարությունը։ Ա Հասանյանը մեղադրվում է այն բանում, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության  նախարարության՝ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային  զինծառայող, 2018թ  հոկտեմբերի 13-ին, ժամը 1100-ի սահմաններում  այդ զորամասի հարակից տարածքում  ծխելու միջոցով  ապօրինի գործածել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրամիջոց։ Այնուհետեւ 2018թ հոկտեմբերի 17-ին, ժամը 2000-ի սահմաններում այդ զորամասի հետոխուզական վաշտի մասնաշենքի հարակից տարածքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ  չկապված՝ իր նկատմամբ պետ հանդիսացող, զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Մարտին Մաթեւոսյանի կողմից իրեն հայհոյելու  եւ  իր նկատմամբ բռնություն   գործադրելու համար, վերջինիս աշխատասենյակում վերցրել է որպես զենք օգտագործվող այլ առարկա հանդիսացող մկրատ եւ   դրանով բռնություն գործադրելու՝ հարվածելու սպառնալիք է տվել նրան։ Մ  Մաթեւոսյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի  համար,որ  նա հանդիսանալով  զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, 2018թ հոկտեմբերի 17-ին, ժամը 2000-ի սահմաններում հայհոյել, ապա ծեծի է  ենթարկել Աբաս Հասանյանին, պատճառելով  թեթեւ  վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Ա․ Հասանյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ  քրեական օրենսգրքի   358 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով(2 դրվագով)․ 364․ 2 հոդվածի 1-ին մասով , Մ․ Մաթեւոսյանին՝ 358․1 հոդվածի 1-ին մասով։

Հրապարակվել է։ 09:38 08/07/2019