Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին բաժին բերման են ենթարկել Այգեձոր գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդի։ Ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը 4 տարի առաջ համագյուղացու տան բակից ոսկյա շղթա է գողացել՝ պատճառելով 240․000 դրամ վնաս։ Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Հրապարակվել է։ 08:52 21/11/2019