Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի ոստիկանները բնակարանագողին բռնել են հենց տան մեջ․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդ քաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Նա հայտնաբերվեց Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 50-ամյա տղամարդը մտել է ուրիշի առանձնատուն՝ գողություն անելու։ Նա կոտրել էր պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել իրերը, սակայն ոչինչ չէր հասցրել հափշտակել, քանի որ ոստիկանները բռնել ու բերման էին ենթարկել։ Տանտտերը հրավիրվել է բաժին։ Նրանից հաղորդում է ընդունվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։ 


Հրապարակվել է։ 10:28 06/12/2019