+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ծխախոտը Վրաստանում առգրավել են, Դեբեդով հատել է սահմանը


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  ընթանում  է Խաչիկ Գեւորգյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա  1060 տուփ խմբաքանակով  չակցիզավորված ծխախոտ Վրաստան տեղափոխելու  եւ իրացնելու նպատակով 2019թվականի սեպտեմբերի 17-ին  «ԳԱԶ  31105»   մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի  հսկիչ-անցագրային սահմանային անցակետով  հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ օրինական կարգով մուտք գործել  Վրաստան, որտեղ ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել  եւ առգրավվել է  իրավասու աշխատակիցների կողմից։  2019թ սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել  Խաչիկ Գեւորգյանին 7000 լարի տուգանելու մասին։ Գիտակցելով, որ տուգանքը չվճարելու պայմաններում ինքը չի կարող  օրինական կարգով  վերադառնալ Հայաստանի  Հանրապետություն, նա 2019թ սեպտեմբերի 28-ին, ժամը 0400-ի սահմաններում շրջանցելով Բագրատաշենի հսկիչ-անցագրչային սահմանային անցակետը, անցել է Դեբեդ գետը եւ ապօրինի  հատել  ՀՀ պահպանվող պետական սահմանը։ ՀՀ  գլխավոր դատախազությունը  Խաչիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հրապարակվել է։ 11:02 03/08/2020