Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վալերի Մելիքբեկյանն ապացույցներ է ներկայացրել


Իջեւանի բնակիչ Վալերի Մելիքբեկյանը  արձագանքելով  Իջեւանի նախկին կենցաղի տան հարակից գոտում զբոսայգու վերակառուցման  խնդրի  վերաբերյալ  tesankyun.am  կայքում  հրապարակմանը,լրագրողիս ներկայացրեց  դրա հետ  կապված   հանգամանքների մասին  մանրամասն տեղեկատվություն։ Այդ տեղեկատվություն շատ մեծ է , մի հոդվածում հնարավոր չէ, հարկ էլ չկա  զետեղել, ուստի ներկայացնում ենք  գործին առնչվող առավել  էական հանգամանքները։ Վ․ Մելիքբեկյանը  ներկայացրեց  Իջեւանի Անկախության փողոցի 13/41 հասցեում գտնվող, 904,8 քառակուսի մետր մակերեսով, հասարակական  կառուցապատման համար  նախատեսված   հողամասի սեփականության իրավունքի գրանցման, իր անվամբ  վկայականը։ Նա  այդ հողամասի 50 տոկոսի սեփականատեր  է դարձել  2014թ,, այն գնելով Գագիկ Մելիքբեկյանից։ Այդ ժամանակ  հողամասի մյուս  կեսի սեփականատերը  եղել է Արտաշ Ամիրյանը։ 2016թ․ սեպտեմբերի 16-ին  Վ․ Մելիքբեկյանը եւ Ա․ Ամիրյանը հողամասի իրենց բաժինները վաճառել   են Գավառի բնակիչ Հովիկ Դադոյանին։ 2019թ․ ապրիլի 29-ին Հ․ Դադոյանն այդ հողամասն ամբողջությանբ  ետ է  վաճառել Վ, Մելիքբեկյանին։  2019թ  ապրիլի 30-ին Վ Մելիքբեկյանը դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, խնդրելով  նրա միջամտությունը  իրեն պատկանող այդ  հողատարածքում քաղաքաշինական  նորմերին հարիր առեւտրի կենտրոն ստեղծելու համար։Վ․ Մելիքբեկյանը հայտնեց, որ 2016թ․ հունիս- հուլիս ամիսներին  Իջեւանի  քաղաքաապետարանն  նշված  հողամասի 2006թ․-ին  աճուրդով  վաճառելու օրինականությունը վիճարկող հայցով դիմել  է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, դատավոր Ս․ Իսկանդարյանը 2017թ․ մայիսի 30-ին  բավարարել  է քաղաքապետարանի հայցադիմումը,  դրանից հետո  Վ․ Մելիքբեկյանը եւ Հ․ Դադոյանը դիմել են վերաքննիչ դատարան, վերաքննիչը բավարարել է  նրանց բողոքը, քաղաքապետարանը դիմել է վճռաբեկ դատարան, այդ վճռաբեկ բողոքը  2018թ, դեկտեմբերին մերժվել  է, այդ վճիռը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման ։  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը  2015թ քննելով այդ հողատարածքի օտարման հետ կապված , հարուցված քրեական գործը ,պարզել է , որ հողամասի օտարումը  2006թվականին կատարվել օրինական հիմունքներով, եւ կարճել է   քրեական գործը։ Վ․ Մելիքբեկյանը  ներկայացրեց նաեւ   2018թ․ նոյեմբերի 7-ով  թվագրված   անդդորագիրը, որը հավաստում է , որ այդ հողատարածքի  համար 2016, 2017, եւ 2018 թվականներին  Իջեւանի քաղաքապետարան  գույքահարկ  է մուծվել ։ Վ Մելիքբեկյանը Իջեւանի համայնքի ավագանու ապրիլի 4-ի նիստում ընդունված,  զբոսայգու վերակառուցման  վերաբերյալ որոշման մեջ , ինչպես նաեւ զբոսայգու վերակառուցումն իրականացնող  շինարարական կազմակերպությանը  համայնքապետարանի  տված շինթույլտվության մեջ  զբոսայգու  հասցեն կոնկրետ չնշելը  համարում է քաղաքապետարանի կողմից  դիտավորություն։  Մելիքբեկյանը նշված  հողամասում ապօրինի շինարարության վերաբերյալ 2019թ մայիսի 6-ին ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է տվել ։ Մայիսի 8-ին  զբոսայգու շինարարական աշխատանքները շարունակվել  են,  եւ  ոստիկանություն ը  շինարարությունն իրականացնող  «Խաչմիշշին»  ՍՊԸ-ից պարտավորագիր է վերցրել շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ։Վ Մելիքբեկյանը հայտնեց, որ ա  Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ  հիմնարկության  աշխատողները մայիսի 15-ին  նշված տարածքից  հանում եւ տեղափոխում  էին  այդտեղ գետնին  շարված, նախկինից  առկա աղյուսները։

Լուսանկարում՝ խորհրդային շրջանում Իջեւանի  կենցաղի տան շրջակա տարածքը գեղեցիկ  պուրակ էր

 


Հրապարակվել է։ 23:35 15/05/2019