Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վաշտի հրամանատարը մեղադրվում է զորամասի բենզինը հափշտակելու համար


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  Բերդի  նստավայրում  հունիսի 3-ին մեկնարկել է Ա, Խաչատրյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված՝  ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից  մեկի հրաձգային գումարտակի կապի վաշտի հրամանատար, զորամասի հաշվեկշռում գտնվող, դասակին ամրակցված  «ԶԻԼ 131»   մակնիշի ավտոմեքենայի պատասխանատու, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2018թ սեպտեմբերի 8-ից 17-ն ընկած ժամանակահատվածում  յուրացրել է նշված ավտոմեքենայի  երթերի համար զորամասի կողմից հատկացված  49 հազար 5 դրամ  արժողությամբ 133 լիտր ավտոբենզին։  ԱԽաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված  ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել է  պաշտոնեական դիրքն օգտագործելով» )։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։  Այդ քրեական գործով մեղադրանքը  պաշտպանում  է  Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։

Հրապարակվել է։ 10:43 04/06/2019