Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վերաքննիչ դատավորի համարձակ եւ արդարացի որոշումը


Լոռու մարզի բնակիչ Սեյրան Խաչիկի Գեւորգյանը կալանքի տակ էր 4 տարի եւ 10 ամիս՝  2015թ օգոստոսի 28-ից մինչեւ 2020թ հունիսի 8-ը։  Նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով(<<Սպանությունը>>)։ Սեյրան Գեւորգյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը հայտնեց, որ քրեական գործի քննությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով, նշանակվել է կրկնակի հետքաբանական փորձաքննություն։ 2015թ օգոստոսի 28-ին մերձավորներով հացկերույթի են մասնակցել, որից հետո  տուժող  Վարդան Գեւորգյանի եղբայրների հետ վիճաբանության  ժամանակ Սեյրան Գեւորգյանը բաց դանակով բախվել է  իր հետեւից քայլող Վարդան Գեւորգյանին։ 2020թ հունիսի 10-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր  Արսեն Նիկողոսյանը  Սեյրան Գեւոգյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է 3 միլիոն դրամ գրավով։ Փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը դատավորի այդ որոշումը համարեց համարձակ եւ արդարացի, հավելելով, որ որոշմանը կից ներկայացված են դրա հիմնավորումները։

Հրապարակվել է։ 11:10 15/06/2020