Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Զորամասի պարենային եւ իրային ծառայության պետը ծառայության չի ներկայացել



Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պարենային եւ իրային ծառայության պետ Հովհաննես Ավագյանը մեղադրվում է այն բանում, որ  նա, երեք օրից ավելի, բայց ոչ  մեկ ամսից ավելի տեւողությամբ,  առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել ծառայության։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով։  Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է  Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։  Հ Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում;

Հրապարակվել է։ 11:27 21/11/2019