Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

14-ամյա աղջկա հանդեպ սեռական գործողությունների մեջ կասկածվողը պայմանագրային զինծառայող է

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի 38-ամյա բնակչուհին հայտնել է, որ մարզի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչը դեկտեմբերի 10-ին իր 14-ամյա աղջկա նկատմամբ բռնի սեռական գործողություններ է կատարել: Իրավապահներից ստացված տեղեկություններով` անչափահաս աղջկա հանդեպ սեռական գործողությունների մեջ կասկածվողը Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ է, պայմանագրային զինծառայող: Նա աղջկա քրոջ ամուսնու ընկերն է: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ քրեական գործի նյութերն ուղարկվել են զինվորական դատախազություն:

Հրապարակվել է։ 12:00 15/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM