Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

17 տարում սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությունը 10 միջին գյուղի չափով նվազել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Տավուշի մարզի մշտական բնակչությունը 2001 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 134 հազար 376 մարդ: Տավուշի մարզի բնակչությունը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 123 հազար 400 մարդ: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ մարզի բնակչությունը եղել է 124 հազար 500 մարդ: Մեկ տարվա մեջ մարզի բնակչությունը նվազել է 1100-ով, 17 տարվա ընթացքում`10 976-ով: 2017 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է 1376 ծնունդ, 1343 մահ: 2016թ. Տավուշում գրանցվել է 1418 ծնունդ, 1394 մահ: 2016 թվականին Տավուշում գրանցվել է 648 ամուսնություն, 70 ամուսնալուծություն, իսկ 2017 թվականին՝ 534 ամուսնություն, 103 ամուսնալուծություն: 2016 թվականի համեմատ մարզում նվազել է ամուսնությունների, ավելացել` ամուսնալուծությունների քանակը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 05/04/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia