Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

3 կով եւ 2 երինջ Բարեկամավանի սահմանագոտում ականների պայթյունից վնասվել են

Սեպտեմբերի 2-ի երեկոյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի սահմանագոտում, ականապատ դաշտում են հայտնվել 3 կով եւ 2 երինջ, որոնք պատկանում են Բարեկամավանի 4 բնակչի: Առանց հսկողության մնացած անասուններն անցել են փշալարը, ականների պայթյուններից՝ վնասվել: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ վիրավոր կովերից մեկը կարողացել է դուրս գալ ականապատ դաշտից: Չնայած տեղանքը հակառակորդի կողմից չի դիտարկվում, սակայն անասունները ականապատ դաշտից դուրս բերելու համար սակրավորի միջամտություն է հարկավոր կամ էլ անասուններից մի քանիսը գուցե կարողանան վերոհիշյալ կովի նման վիրավոր դուրս գալ ականապատ դաշտից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:00 03/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia