Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

3 մլն. 110 հազ. հազար դոլարի պարգևատրում Կադաստրի կոմիտեում՝ Փաշինյանի օրոք


Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում ՀՀ Կադաստրի կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 1,483.0 մլն դրամ (շուրջ 3 մլն. 110 հազ. հազար դոլար):

Նշյալ գումարը պարգևատրումների տեսքով բաշխվել է ՀՀ Կադաստրի կոմիտեի շուրջ 900 աշխատակցի միջև:

 

Հրապարակվել է։ 06:46 10/02/2020