Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

33-ամյա հաշմանդամը դատվում է 62-ամյա կնոջ բռնաբարության փորձի համար

33-ամյա հաշմանդամը դատվում է 62-ամյա կնոջ բռնաբարության փորձի համար

Այսօր` նոյեմբերի 24-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Իջեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ե. Ղ.-ի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 10-ին հյուրընկալված լինելով Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող վագոն-տնակում, փորձել է տնակի տիրուհու կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն կնոջ որդին մտել է վագոն-տնակ, եւ տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի կապակցությամբ  երկրորդ խմբի հաշմանդամ տղամարդը ձերբակալվել է, սակայն նա չի կալանավորվել, ազատ է արձակվել: Քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարության փորձը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում:

Չամուսնացած տղամարդը Իջեւան քաղաքում աղբահանություն իրականացնող կոմունալ հիմնարկությունում որպես բանվոր է աշխատել, իսկ ամուսին չունեցող, 8 երեխաների մայր, 62-ամյա կինը նույն հիմնարկում՝ հավաքարար: Իջեւանի կոմունալ ծառայությունից տեղեկացանք, որ տղամարդն ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից, այժմ Երեւանում է աշխատում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 24/11/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ