Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

34-ամյա վարորդը մահացու վրաերթ կատարելով`փախել է աներոջ տուն

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.00-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ մակնիշի եւ պետհամարանիշների ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում վրաերթի է ենթարկել Դիլիջան քաղաքի բնակիչ, 1942թ. ծնված Սուրիկ Խաչատրյանին եւ նրան անօգնական թողնելով`փախուստի է դիմել: Ս. Խաչատրյանը տեղում մահացել է: Վերջինս Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղում է ծնվել, մոտ 20 տարի առաջ վերաբնակվել է Դիլիջանում, ապրել մի կնոջ հետ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կատարած աշխատանքների շնորհիվ պարզվել է,որ վրաերթը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով կատարել է Դիլիջանի բնակիչ, 1974թ. ծնված Ա. Մ.-ն, որը հայտնաբերվել է: Նա վրաերթ կատարելուց հետո փախուստի դիմելով՝ մեկնել է Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղում գտնվող իր աներոջ տուն: Նա ոստիկաններին հայտնել է, որ վրաերթից վախեցել է , այդ պատճառով է փախուստի դիմել: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ 244 հոդվածով: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 05/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia