Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

4 տարի հետո Սեյրան Սարիբեկյանը «ռեւանշ արեց»

Հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ, Սարիգյուղ եւ Բերքաբեր գյուղերում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Հայտնել ենք, որ Լուսահովտի ընտրություններում հաղթել է Գրիգոր Սարհատյանը: Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ Բերքաբերում ցուցակային 435 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 244-ը, որից 235-ը կողմ է քվեարկել համայնքի ղեկավարի միակ թեկնածուին`անկուսակցական Արգամ Արզումանյանին: 4 ընտրող դեմ է քվեարկել, 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Սարիգյուղում ցուցակային 996 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 654-ը: Գործող համայնքապետ, անկուսակցական Կոմիտաս էլլարյանի օգտին քվեարկել է 285, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սեյրան Սարիբեկյանի օգտին`336 ընտրող, 33 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Կոմիտաս Էլլարյանը եւ Սեյրան Սարիբեկյանը համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակցել են նաեւ 4 տարի առաջ: 2014թ. դեկտեմբերի 14-ին կայացած ընտրություններում Սարիգյուղ համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն էին`այն ժամանակ ՀՀԿ անդամ Կ. Էլլարյանը, անկուսակցական Ս. Սարիբեկյանը եւ ՀՀԿ անդամ Գագիկ Մադաթյանը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 11:00 22/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia