Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

6 ժամ, որոշ ընդմիջումներով, միջպետական ավտոճանապարհը փակվել է

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ից մինչեւ ժամը 17-ը Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու մի խումբ անդամներ, ովքեր դեմ են համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին, Ազատամուտի բազմաթիվ բնակիչներ, Ազատամուտի դպրոցի աշակերտներ Իջեւան-Նոյեմբերյան եւ Իջեւան-Բերդ ավտոճանապարհների խաչմերուկի մոտ փակել են ավտոճանապարհը: Այդ գործողության մասնակիցները պահանջել են Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Ավտոճանապարհին գոյացել են ավտոմեքենաների մեծ կուտակումներ : Այդտեղ են գտնվել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, նրա տեղակալ Կարեն Խուդավերդյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը: Մարզի ղեկավարները եւ իրավապահ պաշտոնյաները բողոքի գործողության մասնակիցներին հորդորել են բացել ավտոճանապարհը; Առավել մեծ խցանումներից խուսափելու համար ճանապարհը երթեւեկի համար պարբերաբար բացվել է: Մեր տեղեկություններով` Ժորա Մարտիրոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այսօր`հոկտեմբերի 2-ին Ազատամուտի միջնակարգ դպրոցում դասեր կայացել են,սակայն այդ դպրոցի բազմաթիվ աշակերտներ մասնակցել են ավտոճանապարհի փակմանը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 02/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia