CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

900 հազար դրամ ՝« Գարնանային զարթոնքի» համար


Տավուշի մարզպետ  Հայկ Չոբանյանը մարտի 29-ին որոշում է ընդունել 2019թվականի պետական բյուջեով «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Տավուշի մարզպետարանին հատկացված միջոցներից 899,9 հազար դրամն ուղղել «Գարնանային զարթոնք» միջոցառման կազմակերպմանը։ Մարզպետը որոշել է  հանձնարարել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության պետի  պաշտոնակատար Մանե Ղազումյանին ՝ «Գարնանային  զարթոնք» խորագրով, մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված մշակութային միջոցառումը կազմակերպել մարզպետի կողմից հաստատված ծրագրին համապատասխան։ Մարզպետ Չոբանյանի այդ որոշման մեջ նշվածէ  վերահիշյալ մշակութային միջոցառումն իրականացնելու համար դրամաշնորհ տրամադրելու մասին։  Դեռեւս փետրվարի 12-ին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հայտարարություն է հրապարակվել  « Գարնանային  զարթոնք»  միջոցառումը կազմակերպելու համար մշակութային գործունեության իրավունք ունեցող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մրցույթ անցկացնելու մասին։  Տավուշի մարզպետարան ը պարբերաբար մեծ գումարներ է տրամադրում մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով։   

Հրապարակվել է։ 11:34 08/04/2019