Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աճարկուտի երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանների հարցով դիմել են մարզպետարան

Իջեւան քաղաքից 25 կմ հեռավորությամբ գտնվող, 177 բնակիչ ունեցող Աճարկուտ գյուղի Հրայր Ավալյանի անվան հիմնական դպրոցում սովորում է 9 աշակերտ: Դպրոցի առաջին դասարանն ունի մեկ աշակերտ՝ տղա, որի մայրը Աճարկուտի դպրոցի ուսուցչուհի է, հարեւան Կիրանց գյուղի բնակչուհի: Վերջինս ամեն առավոտ տղային իր հետ Կիրանցից Աճարկուտի դպրոց է տանում: Աճարկուտի դպրոցի քիմիայի ուսուցչուհին կենսաբանություն է դասավանդում, նաեւ` ֆրանսերեն լեզու: Գյուղի 9-ամյա դպրոցի 9 աշակերտներից 2-ը Աճարկուտի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանի երեխաներն են: Աճարկուտի դպրոցում 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարաններ չկան, 5-րդ ,6-րդ եւ 7-րդ դասարանները միավորված են եռակոմպլեկտ մի դասարանում, 8-րդ եւ 9-րդ դասարանները`երկկոմպլեկտ դասարանում: Դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը դիմել է Տավուշի մարզպետարան ,որպեսզի եռակոմպլեկտ եւ երկկոմպլեկտ դասարանները տարանջատվեն, քանզի միավորված դասարաններում ուսուցումը արդյունավետ չէ: Մարզպետարանից դեռ չեն պատասխանել այդ խնդրանքին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 24/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia