Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աճարկուտի փոքրիկ դպրոցը գյուղ է պահում

Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի հիմնական դպրոցում սովորում է 9 աշակերտ: Նրանցից 2-ը դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանի երեխաներն են: Դպրոցը գործում է Սեւքարի անտառտնտեսությանը պատկանող շենքում, այդ պատճառով դպրոցը մինչեւ հիմա կրթության եւ գիտության նախարարության կողմից լիցենզիա չի ստացել: Դպրոցի շենքը վերանորոգման խիստ կարիք ունի: 177 բնակիչ ունեցող Աճարկուտի բնակիչները դպրոցը համայնքի համար շատ կարեւոր են համարում, դպրոց չգործելու դեպքում գյուղից արտագաղթ կլիներ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 11:00 08/10/2018