CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից ուժգին գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը: Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք,որ գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23.50-ից եւ շարունակվել մոտ 40 րոպե, մինչեւ սեպտեմբերի 16-ի 0 ժամ 30 րոպե: Այդ գնդակոծության հետեւանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ նա վիրավորվել է ոտքի սրունքի շրջանում: Ս. Սեփխանյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, նրա վիճակը բարվոք է: Անցած գիշեր` ժամը 00:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը, Ոսկեպար գյուղի ներքեւի հատվածում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 10:00 16/09/2018